Հնչել է Արցախի միջազգային ճանաչման ժամը. Արամ Ա
Հնչել է Արցախի միջազգային ճանաչման ժամը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը։
«Հնչել է Արցախի միջազգային ճանաչման ժամը։ Հատկապես Սփյուռքը, իր քարոզչական ու հարաբերականորեն լայն հնարավորություններով պետք է բարձրացնի Արցախի ճանաչման դրոշը։ Արդարեւ, քաղաքների, նահանգների ու կազմակերպությունների կողմից ճանաչման գծով յուրաքանչյուր քայլ իր կարեւոր նպաստը կարող է բերել միջազգային հանրության կողմից Արցախի անկախության ճանաչման գործին», գրել է Արամ Ա Վեհափառը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը թեմերին հանձնարարել էր, Սփյուռքի ազգային կառույցներին էլ հորդորել ջանքեր գործադրել տարբեր մակարդակներում Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ։
Կարծիքներ