Ստամբուլի կենտրոնը թույլ է տվել ևս չորս նավի մեկնել Ուկրաինայի նավահանգիստներից

Ստամբուլի կենտրոնը թույլ է տվել ևս չորս նավի մեկնել Ուկրաինայի նավահանգիստներից

Ստամբուլի Համատեղ համակարգող կենտրոնը թույլատրել է ուկրաինական նավահանգիստներից մեկնել ևս չորս նավի, որոնք ընդհանուր առմամբ դուրս կբերեն 64657 տոննա պարենամթերք։ Համապատասխան հաղորդագրությունը տարածել է SKC-ն կիրակի օրը։

Չոր բեռնատար Safeet Aga նավը դուրս կգա Օդեսայից և Թուրքիա կմատակարարի 3,3 հազար տոննա սոյա։ Nord Stark և Sally M նավերը դուրս կգան Չորնոմորսկից՝ համապատասխանաբար Իսպանիա և Լիբանան մատակարարելով 27,5 հազար տոննա ցորեն և 6857 տոննա եգիպտացորեն։ Չոր բեռնատար Hadar նավը Յուժնի նավահանգստից դուրս կգա 23,5 հազար տոննա ցորենով և 3,5 հազար տոննա եգիպտացորենով, որոնք նախատեսվում է մատակարարել Իտալիա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում