Ռումինիայում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել կիրակի, ժամը 19:08-ին Ռումինիայի արևելյան Վրանչա շրջանում։ Այս մասին հայտարարել է Երկրի ֆիզիկայի ազգային ինստիտուտը։
Օջախը գտնվել է 131 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Ավելի վաղ՝ կիրակի օրը, նույն գոտում գրանցվել էին ևս երկու ցնցումներ՝ 2,6 և 3,4 մագնիտուդով, համապատասխանաբար 61 և 115 կմ խորության վրա։
Ռումինիան աճող սեյսմիկ ակտիվություն ունեցող երկիր է, այստեղ պարբերաբար ցնցումներ են գրանցվում։ Միայն սեպտեմբերին փորձագետները գրանցել են յոթ երկրաշարժ՝ 2,1-ից 4,2 մագնիտուդով:
Այս տարվա ամենաուժեղ երկրաշարժը՝ 4,4 մագնիտուդով, տեղի է ունեցել Ռումինիայում հունվարի 16-ին։
Կարծիքներ