Կոլամբուսը հաղթեց, Սելարայանը մասնակցեց հանդիպմանը

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակում «Կոլամբուսը» սեփական հարկի տակ ընդունել էր «ՌԲ Նյու Յորքին»։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2-1 հաշվով։
Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը մեկնարկային րոպեներից մասնակցեց հանդիպմանը՝ փոխարինվելով 95-րդ րոպեին։
Այս հաղթանակից հետո «Կոլամբուսը» 34 միավորով 5-րդն է Արևելյան Կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում։
Կարծիքներ