Աղավնո գյուղի մոտակայքում ադրբեջանական սահմանապահ ծառայությունը ԼՂ քաղաքացու է ձերբակալել․ տեղեկատվական շտաբ
Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ ԼՂ քաղաքացի, 1962թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանը այսօր ձերբակալվել է ադրբեջանական սահմանապահ ծառայության կողմից Աղավնո գյուղի մոտակայքում:
Այս մասին հայտնում է տեղեկատվական շտաբը։
Նա 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանվել է Շուշի քաղաքից, իսկ վերջին օրերին գտնվում էր Շուշիի շրջանի Հին շեն գյուղում: Ըստ նախնական տեղեկությունների՝ մոլորվելու հետևանքով ընկել է ադրբեջանական վերահսկողության տակ:
Հանգամանքները ճշտվում են լիազոր մարմինների կողմից: ԼՂ իշխանությունները միջադեպի մասին տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ զորակազմին։
Կարծիքներ