Ներողություն եմ խնդրում բոլոր երկրպագուներից. Խոակին Կապառոս
Հայաստան-Նորվեգիա ընկերական խաղում Հայաստանի ազգային հավաքականն 9 անպատասխան գնդակ է ընդունել Նորվեգիայից։ Խաղից հետո Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսը հանդես է եկել մամուլի ասուլիսով, պատասխանել լրագրողների հարցերին:
Այս մասին տեսանյութ է տարածել ՀՖՖ-ն:
Կայացած խաղի մասին խոսելիս Կապառոսն ասաց, կարծում է, արդյունքն ամեն ինչի մասին խոսում է։
«Շատ հեշտ է այսօր վերլուծել այս խաղն ու կարծում եմ՝ մրցակիցը բավականին գերազանցում էր մեր հավաքականին: Նաև իր դերը խաղաց մեր թիմակցին հեռացնելը: Կարմիր քարտը, որը խիստ որոշում էր: Ադ պահից մեր թիմը չէր մրցակցում։ Առաջին հերթին ես՝ որպես գլխավոր պատասխանատու, պետք է ներողություն խնդրեմ մեր երկրպագուներից»,-ասաց նա։
Շատերը տեսան, որ առաջին խաղակեսում Էրլինգ Հալանդի նկատմամբ կոպիտ խաղ դրսևորվեց, նույնիսկ մի քանի անգամ վայր գցեցին նրան, ինչ կասեք այս մասին՝ հարցին Կապառոսն ասաց չի կարծում, թե դրանք խաղի շատ կոպիտ խախտումներ են:
«Պարզապես պետք է ուշադիր լինել նման ֆուտբոլիստների նկատմամբ։ Կարծում եմ՝ 11-մետրանոցի որոշումը չափազանց խիստ էր։ Բայց չի կարելի ասել, թե մենք կոշտ թիմ ենք, որովհետև այդքան խախտումներ չենք արել։ Չէինք մրցակցում, բոլոր մենապայքարներում մրցակիցը հաղթող դուրս եկավ»,-ասաց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչը։
Որն է եղել Էրլինգ Հալանդին կանգնեցնելու Կապառոսի պլանը: Հավաքականի մարզիչն ասաց այդպիսի խաղացողի հետ պայքարում պետք է կարողանաս թիմային խաղ ցուցադրել ու միայն դրա շնորհիվ չեզոքացնեյ նման ֆուտբոլիստին։
Կարծիքներ