Հայաստանի հավաքականի երկու ֆուտբոլիստ լուրջ վնասվածք է ստացել
Նորվեգիա-Հայաստան հանդիպման ընթացքում վնասվածքներ ստացան Հայաստանի ազգային հավաքականի պաշտպաններ Վարազդատ Հարոյանը և Արման Հովհաննիսյանը:
Հետազոտության արդյունքում Վարազդատ Հարոյանի մոտ ախտորոշվել է աջ նախաբազկի երկու կոտրվածք, որոնցից մեկը՝ տեղաշարժով, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Նախնական հետազոտության արդյունքում Արման Հովհաննիսյանի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի հետին շրջանի մկանային պատռվածք:
Կարծիքներ