Փաշինյանին վերընտրվելու հարցում օգնո՞ւմ են ռուսները և Արևմուտքը. «Ժողովուրդ»
«Շաբաթ օրը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ հրապարակեց Ադրբեջանից Հայաստան վերադարձող հայ ռազմագերիների լուսանկարը ու հայտարարեց, որ մեր տղաներից 15-ը գալիս են:
Լուրն իսկապես մեծ իրարանցում առաջացրեց, հարցը նույնիսկ քաղաքականացվեց, ու ընդդիմությունը կարծիք հայտնեց, թե դա նշանակում է, որ Ալիևը ցանկանում է բարձրացնել Փաշինյանի վարկանիշը, իսկ իշխանական թևին մոտ կանգնած պրոպագանդիստներն էլ ակնարկում էին, որ Սև լիճ ադրբեջանցիների մուտքը հենց վկայում է այն մասին, որ Փաշինյանի հեռացումն ուզում են թե՛ ընդդիմադիրները, թե՛ Ալիևը:
Այնուհետ հետևեց ԱՄՆ-ի ու Վրաստանի կառավարությունների արձագանքը, և պարզ դարձավ, որ գործընթացքը մոդերացիա է արվել ամերիկյան կողմից, իսկ Վրաստանը ունեցել է որոշակի մասնակցություն:
Այստեղից կարող ենք կարծել, թե ռուսական պետության գործադրած ջանքերն էֆեկտ չեն տալիս, ու ավելի ուժեղ ու ազդեցիկ են ամերիկացիներրը: Սակայն ուժային կառույցների մեր աղբյուրները պնդում են, որ չնայած արտաքնապես դա տեսանելի չեղավ, սակայն ռուսական կողմը ևս աշխատանք տարել է Ալիևի վարչակազմի հետ, իսկ ավելի կոնկրետ` մեզ փոխանցեցին համոզմունք, որ եթե ռուսները խանդի տեսարան սարքեին, ապա գործարքը հաստատ չէր կայանա:
Ստացվում է, որ եթե հայ գերների վերադարձը հայրենիք արված էր Փաշինյանի վարկանիշը բարձրացնելու համար, ապա տրամաբանական է, որ դա ցանկանում են թե՛ Արևմուտքում, թե՛ Ռուսաստանում։
Ցավալին այս իրավիճակում այն է, որ հայ ռազմագերիների հարցը դարձել է ներքաղաքական շահարկման առարկա, 15 հոգու հետ գալն ամեն դեպքում պետք է ուրախություն լիներ բոլորի համար` անկախ քաղաքական հայացքներից ու սպասվելիք ընտրություններից»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Կարծիքներ