Մեզ հաջողվել է ծանրորդների մարզավիճակը պահպանել. Վիգեն Խաչատրյան
Հայաստանի ծանրամարտի հավաքականը սկսել է նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը, որին հնարավոր է կներկայանա ուժեղագույն կազմով:
Այս մասին հայտնեց Հայաստանի ծանրամարտի հավաքակնաի մարզիչ Վիգեն Խաչատրյանը: «Ապրիլին ունենք Եվրոպայի առաջնություն, որին նախապատրաստվում ենք: Այժմ հավաքի ենք, հետո Հայաստանի առաջնությունն է, հետո կրկին հավաքների ենք»,-ասաց Խաչատրյանը:
Հավաքականի մարզչի խոսքով` Եվրոպայի առաջնության կազմը մոտավոր հայտնի է: Թիմը կմասնակցի ուժեղ կազմով, որտեղ հնարավորություն կտրվի նաև երիտասարդներին:
«Մեզ հաջողվել է ծանրորդների մարզավիճակը պահպանել: Նախորդ տարի հավաքների միջոցով փորձեցինք այնպես անել, որ մարզավիճակի կորուստ չլինի»,-շեշտեց նա:
Այս պահի դրությամբ Հայաստանը Տոկիոյի Օլիմպիական խաղերին կմասնակցի միայն մեկ ծանրորդով:
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց առաջնությունը կմեկնարկի փետրվարի 1-ին, իսկ մինչ այդ` հունվարի 31-ին պայքարի մեջ կմտնեն կանայք:
Կարծիքներ