Իռլանդիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչը Հայաստանի ընտրանուն ուժեղ թիմ է համարում
Ֆուտբոլի Իռլանդիայի ազգային թիմի գլխավոր մարզիչՍտեֆան Քենիին Հայաստանի ընտրանուն ուժեղ հավաքական է համարում:
«Իհարկե հետևել եմ Հայաստանի հավաքականի խաղերին: Այն փաստը, որ Հայաստանը հաղթել է Ազգերի լիգայի C ենթախմբում և առավելության է հասել Ռումինիայի Իսլանդիայի թիմերի նկատմամբ, խոսում է այն մասին, որ Հայաստանն ունի ուժեղ ընտրանի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ստեֆան Քերիին:
Վերջինս շեշտեց, որ անկախ նրանից, թե քանի հարձակվող է հրավիրվել Իռլանդիայի հավաքական Ազգերի լիգայի այս խաղերի համար, այժմ նրանք կենտրոնանում են Հայաստանի դեմ հանդիպման վրա:
«Ինչ վերաբերվում է եղանակային պայմաններին, այն որ Երևանում 30 աստիճանից բարձր ջերմություն է, բայց մենք այստեղ ենք արդեն երկու է, և մարզում ենք անցկացրել նույն ժամին, որ ժամին նշանակված է հանդիպումը: Մենք կհարմարվենք»,-ասաց մարզիչը:
Հունիսի 4-ին ժամը 17:00-ին ՝ Երևանում, կկայանա Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի առաջինտուրի Հայաստան-Իռլանդիա հանդիպումը։
Կարծիքներ