Ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ նիստը սկսելու համար քվորում չապահովվեց

Ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ նիստը սկսելու համար քվորում չապահովվեց

Այսօր ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվել էր ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից ներկայացված «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծը։

Գրանցվեց 33 պատգամավոր, քվորում չեղավ:

««ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորհների գրանցումը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ»,- ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում