Բորուսևիչը իր աջակցությունն է հայտնել ժողովրդավար Հայաստանին․ հանդիպել են ՀՀ ԱԽ նախարարն ու Լեհաստանի Սենատի փոխնախագահը

Բորուսևիչը իր աջակցությունն է հայտնել ժողովրդավար Հայաստանին․ հանդիպել են ՀՀ ԱԽ նախարարն ու Լեհաստանի Սենատի փոխնախագահը

Նոյեմբերի 8-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սենատի փոխնախագահ Բոգդան Բորուսևիչի հետ:

Այս մասին տեղեկացնում է ԱԽ գրասենյակը։

Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում առկա անվտանգային մարտահրավերները, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները:

ԱԽ քարտուղարը և Սենատի փոխնախագահն երկուստեք կարևորել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործընթացը: Այս համատեքստում Բոգդան Բորուսևիչը իր աջակցությունն է հայտնել ժողովրդավար Հայաստանին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում