Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկն անընդունելի է Ադրբեջանի համար. Բայրամով

Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկն անընդունելի է Ադրբեջանի համար. Բայրամով

Ռուսական կողմն առաջարկել է Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված հարցը թողնել ապագային, ինչը Ադրբեջանի համար անընդունելի է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Ըստ Բայրամովի, Ադրբեջանն առաջին իսկ օրվանից է հայտարարել, որ այդ առաջարկն անընդունելի է։

Անդրադարձ է կատարվել նաև ռուս խաղաղապահների գործունեությանը։

«Ռուսական խաղաղապահ զորակազմի ամենօրյա գործունեության մասին ոչ մի փաստաթուղթ չկա, նման փաստաթղթի շուրջ այժմ էլ աշխատանք չի տարվում»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

Բայրամովը խոսել է նաև տարածաշրջանային «3+3» ձևաչափի մասին՝ ասելով, թե Ադրբեջանի արտաքին քաղաքականության հիմնական գերակայությունը հարևան երկրների հետ բարեկամական, փոխշահավետ համագործակցության զարգացումն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում