Լևոն Արոնյանը «Բադեն-Բադենի» հետ դարձել է Բունդեսլիգայի չեմպիոն
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը «Բադեն-Բադեն» թիմի կազմում դարձել է գերմանական Բունդեսլիգայի (օնլայն) չեմպիոն։
«Հրաշալի օր։ Մենք դարձանք Գերմանիայի չեմպիոն «Բադեն-Բադեն» թիմի հետ, իմ «Բոստոն Սելթիկսը» վերադառնում է պայքարի մեջ NBA-ում եւ արեւոտ օր Կառլսրուեում»,- գրել է Լեւոն Արոնյանը Թվիթերում՝ հրապարակելով լուսանկար։
Լեւոն Արոնյանն անցկացրել է չորս պարտիա՝ բոլորն ավարտելով ոչ ոքի։ Առաջնությունում անցկացվել է 7 տուր։ «Բադեն-Բադենը» բոլոր տուրերում հաղթանակ է տարել։
Կարծիքներ