«Սա կառավարություն չէ, չեմ կարողանում համբերել մինչև հունվարի 20-ը». Թրամփ

«Սա կառավարություն չէ, չեմ կարողանում համբերել մինչև հունվարի 20-ը». Թրամփ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը զայրացած է Լոս Անջելեսում բռնկված հրդեհներին իշխանության արձագանքից։ Նախագահը այս մասին մի քանի գրառում է կատարել Truth Social սոցիալական կայքի իր էջում։

«Առայժմ Գեվին Նյուսոմին և նրա Լոս Անջելեսի թիմին հաջողվել է տեղայնացնել հրդեհի ուղիղ 0 տոկոսը: Հրդեհի մակարդակը նույնիսկ գերազանցում է նախորդ գիշերվա մակարդակը:

Սա կառավարություն չէ: Ես չեմ կարողանում համբերել մինչև հունվարի 20-ը»,- գրել է Թրամփը։

Ըստ Թրամփի՝ երկրում շատ շրջանակներ կասկածում են, թե արդյոք ապահովագրական ընկերությունները բավարար գումար ունեն այս աղետի համար փոխհատուցելու համար:

«Թող սա ծառայի որպես Biden/Newscum Duo-ի բացահայտ անգործունակության և սխալ կառավարման օրինակ»,- գրել է նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում