Պատերազմից առաջ քննարկված ծրագիրը կյանքի կկոչվի․ Արայիկ Հարությունյան․ տեսանյութ

Պատերազմից առաջ քննարկված ծրագիրը կյանքի կկոչվի․ Արայիկ Հարությունյան․ տեսանյութ

Արցախում ցեմենտի ժամանակակից գործարան ունենալու ծրագիրը ներդրողի հետ քննարկել էինք մինչև 2020թ.-ի սեպտեմբերին մեր դեմ սանձազերծված պատերազմը, ֆեյսբուքի իր էջում հայտնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը

«Հարգելի ՛ հայրենակիցներ
Արցախում ցեմենտի ժամանակակից գործարան ունենալու ծրագիրը ներդրողի հետ քննարկել էինք մինչև 2020թ.-ի սեպտեմբերին մեր դեմ սանձազերծված պատերազմը։

Գործարարը պատերազմից հետո ոչ միայն չհրաժարվեց այդ բիզնես-գաղափարից, այլև այն իրականացրեց ամբողջ ծավալով. ներդրումային ծրագրի արժեքը կազմել է շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար: Բացի ցեմենտից, գործարանը կարտադրի նաև այլ շինանյութեր, որոնք, համոզված եմ, լայնորեն կօգտագործվեն Արցախում մեծ թափ առած շինարարական աշխատանքներում»,- գրել է նա:
 
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանում գործող «Սավվա» փակ բաժնետիրական ընկերության ցեմենտի արտադրության նորաբաց գործարան և տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում