Նկարահանման հրապարակում սպանված օպերատորի գործընկերը հայցով դիմել է դատարան
Առաջին հայցը՝ կապված օպերատոր Գալինա Հաթչինսի սպանության հետ, վեսթերնի նկարահանման հրապարակում, ներկայացրել է լուսային խմբի ղեկավարը։
Իր հայտարարության մեջ Սերգեյ Սվետնոյը նշել է, որ ողբերգության արդյունքում նա զգացել է ուժեղ հուզական ցնցում, որը «կհետապնդի իրեն ընդմիշտ»։ Նրա խոսքով՝ գնդակը, որը սպանել է օպերատոր Գալինա Հաթչինսին, թռել է իր կողքով։ Նա նշել է, որ անմիջապես օգնության է հասել նրան և պահել նրա գլուխը այն պահին, երբ նա մահամերձ էր։
Հայցվորը նշել է, որ Հաթչինսն իր ընկերն էր, և նրանք միասին աշխատել են ինը ֆիլմերի վրա: Նրա խոսքով՝ ինքը համաձայնել է չնչին գումարի դիմաց մասնակցել նախագծին միայն այն պատճառով, որ այդ մասին իրեն խնդրել է Հաթչինսը։
Սվետնոյը կարծում է, որ «Ռաստ»-ի հեղինակները նկարահանման հրապարակում չպետք է օգտագործեին իրական զենքեր՝ պարկուճներով։ Դերասան և պրոդյուսեր Ալեք Բոլդուինից բացի, գործով մեղադրյալներ են գրեթե 20 հոգի, այդ թվում՝ ռեժիսորի օգնական Դեյվ Հոլսը և գույքային ռեկվիզիտոր Հաննա Գուտիերես-Ռիդը: Սվոտնոյը դատարանից պահանջում է փոխհատուցում և տույժեր։
Կարծիքներ