Հայաստանի բռնցքամարտի թիմի 4 ներկայացուցիչ դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի 4 ներկայացուցիչ դուրս է եկել կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:
Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Կիսաեզրափակչում են 56 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, գերծանր քաշային Հովհաննես Փափազյանը, 48 կգ քաշային Գահանե Տեր-Բարսեղյանն ու 64 կգ քաշային Էլիդա Քոչարյանը:
Այսօր ռինգ դուրս կգան և կիսաեզրափակչի համար կպայքարեն 60 կգ քաշային Արթուր Սահակյանն ու 64 կգ քաշային Վահագ Գալուստյանը:
Կարծիքներ