Թուրքիայի կառավարությունը ծրագրում է փակել քրդամետ «Ազգերի ժողովրդավարություն» կուսակցությունը
Թուրքիայի կառավարությունը ծրագրում է փակել քրդամետ «Ազգերի ժողովրդավարություն» կուսակցությունը: Այս մասին հայտարարել է իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության նախագահի տեղակալ Չահիթ Օզքանը:
«Աստված տա, մենք կփակենք «Ազգերի ժողովրդավարություն» կուսակցությունը: Մեր ժողովուրդը կորցրել է այդ կուսակցությունից իր հույսը»,-ասել է նա, փոխանցում է Anadolu-ն:
Ավելի վաղ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բախչելին եւս խոսել է քրդամետ կուսակցությունը փակելու մասին: Նրա խոսքով՝ այդ կուսակցության փակումը «կենսական կարեւորություն» ունի:
Կարծիքներ