Դատարաններն այլևս չեն ծանրաբեռնվի կատարողական թերթի տրամադրմամբ. նոր նախագիծ
Շրջանառության մեջ են դրվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների մասին նախագծերը, որոնցով.
դատական ակտի հարկադիր կատարման համար անձինք ստիպված չեն լինի դիմել դատարան կատարողական թերթ ստանալու համար,
դատարաններն այլևս չեն ծանրաբեռնվի կատարողական թերթի տրամադրմամբ:
Նախագիծն ամբողջությամբ ներկայացված է e-draft.am կայքում.
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերով.
կատարողական թերթի ինստիտուտը փոխարինվել է համարժեք և առավել խնայողական միջոցով՝ հարկադիր կատարման դիմումով։ Ընդ որում՝ եթե եզրափակիչ դատական ակտի հարկադիր կատարման համար անհրաժեշտ է միայն օրենքի պահանջներին համապատասխան դիմումի ներկայացում, ապա դատարանի կողմից նման դիմումի ներկայացում է դիտարկվում էլեկտրոնային եղանակով դատական ակտը Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկելը.
դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու առումով վիճելի իրավիճակները բացառելու համար սահմանվել է դրա ենթադրաբար օրինական ուժի մեջ մտնելու օրվանից երկշաբաթյա նվազագույն ժամկետ, որից հետո հնարավոր կլինի ներկայացնել եզրափակիչ դատական ակտի հարկադիր կատարման դիմումը.
հարկադիր կատարման դիմումի ներկայացման իրավունքի չափաշահումը բացառելու համար նախատեսվել է կատարողական ծախսերը պահանջատիրոջ վրա դնելու պահանջ, եթե պարզվի, որ հարկադիր կատարման դիմումը ներկայացնելու պահին հարկադիր կատարման ենթակա ակտը կատարված է եղել․
սահմանվել են կատարողական վարույթի մասնակիցների կողմից հարկադիր կատարման դիմումը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու վերաբերյալ իրավակարգավորումներ.
նախատեսվել է կատարողական վարույթ հարուցելու համար անհրաժեշտ տեղեկությունները հարկադիր կատարողի կողմից էլեկտրոնային եղանակով դատարանների ստանալու հնարավորությունը.
սահմանվել են կատարողական թերթի բացառման ուղղված այլ կարգավորումներ։
Կարծիքներ