Անգլիայի պրեմիեր լիգան կարող է դադարեցվել, որպեսզի ֆուտբոլիստները կարողանան պահք պահել

Անգլիայի պրեմիեր լիգան կարող է դադարեցվել, որպեսզի ֆուտբոլիստները կարողանան պահք պահել

Պրեմիեր լիգայի ղեկավարությունը ժողով է հրավիրել՝ քննարկելու Ռամադանի  օրերին մրցաշարի խաղերը դադարեցնելու հնարավորությունը, որպեսզի մահմեդական ֆուտբոլիստները կարողանան պահք պահել, տեղեկացնում է Sky Sports-ը:

Երկուշաբթի «Լեսթր» – «Քրիսթալ Փելաս» խաղը սպասարկող մրցավար Գրեմ Սքոթը դադարեցրեց հանդիպումը, որ Ուեսլի Ֆոֆանան և Շեյխ Կույատեն կարողանան ճիշտ ժամանակին ըմպել էներգետիկ ըմպելիք:

Ըստ ԱՊԼ-ի կանոնակարգի՝ հանդիպումները կարող են դադարեցվել, եթե երկու թիմերի ավագները նախապես պայմանավորվածություն ունեն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում