Ակնհայտ է՝ Ռուսաստանն ու Թուրքիան վաղուց են Ադրբեջանին Հայաստանի (Սյունիքի) վրա հարձակվելու կանաչ լույս տվել. Իոաննիսյան

Ակնհայտ է՝ Ռուսաստանն ու Թուրքիան վաղուց են Ադրբեջանին Հայաստանի (Սյունիքի) վրա հարձակվելու կանաչ լույս տվել. Իոաննիսյան

«Կարդացեք Էմանուել Մակրոնի, Օլավ Շոլցի, Շարլ Միշելի և Նիկոլ Փաշինյանի համատեղ հայտարարությունը։ Այն 90+ տոկոսով արտահայտում է Հայաստանի` նախկինում հայտարարված դիրքորոշումները»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ շարունակելով.

«Այդ երկրները, որպես արդեն իրենց դիրքորոշում, ամրագրեցին հայ-ադրբեջանական կարգավորման Երևանի առաջ քաշած մոտեցումները` բառերի, եզրույթների, սահմանումների ու դետալների կրկնությամբ։

Ես հույս ունեմ, որ նույնը կանի ԱՄՆ-ն։ Եվ դա կնշանակի, որ առաջադեմ աշխարհը այլևս ոչ թե չեզոք միջնորդ է, այլ Հայաստանի մոտեցումները պաշտպանող կողմ։

Արդյո՞ք դա նշանակում է, որ Ադրբեջանը էլ երբեք մեր վրա չի հարձակվի։ Ոչ, բայց դա թանկացնում է նման հարձակման գինը, և, ուրեմն, նվազեցնում դրա հավանականությունը։

Հ.Գ. Ակնհայտ է, որ Ռուսաստանն ու Թուրքիան վաղուց են Ադրբեջանին Հայաստանի (Սյունիքի) վրա հարձակվելու կանաչ լույս տվել և դա տեղի չի ունենում բացառապես մեր զինված ուժերի ու արևմուտքի ակնկալվող հակազդեցության շնորհիվ»։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում