Մակրոնը Ռուսաստանին կոչ է արել թույլ տալ ՄԱԿ-ին կազմակերպել Ուկրաինայից հացահատիկի արտահանումը

Մակրոնը Ռուսաստանին կոչ է արել թույլ տալ ՄԱԿ-ին կազմակերպել Ուկրաինայից հացահատիկի արտահանումը

Փարիզը, Բեռլինը և Հռոմը կոչ են անում Մոսկվային թույլ տալ ՄԱԿ-ին՝ կազմակերպել հացահատիկի արտահանումը Ուկրաինայից:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Կիևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ  հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Մենք Կիևից պաշտոնապես կոչ ենք անում Ռուսաստանին՝ Անվտանգության խորհրդի մշտական անդամին, թույլ տալ ՄԱԿ-ին կազմակերպել հացահատիկի մատակարարումը»,- ասել է Մակրոնը:

Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հունիսի 16-ին ժամանել են Ուկրաինա, որտեղ հանդիպել են Վլադիմիր Զելենսկիի հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում