Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 146 նոր դեպք
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 3 քաղաքացի, մահերի թիվը երկրում հասել է 141 հազար 360-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:
Իրանում վերջին 1 օրում գրանցվել է վիրուսի 146 նոր դեպք, որից 30-ը հոսպիտալացվել է:
Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ գրանցված ընդհանուր 7 մլն 234 հազար 367 դեպքից 7 մլն 59 հազար 934-ը առողջացել կամ դուրս են գրվել հիվանդանոցներից: 321 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 64 մլն 598 հազար 745 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 57 մլն 936 հազար 294 քաղաքացի, իսկ երրորդ՝ խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 27 մլն 656 հազար 508-ի:
Կարծիքներ