ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն կուժեղացնեն ընդհանուր հույժ կարևոր ենթակառուցվածքների պաշտպանության աշխատանքը

ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն կուժեղացնեն ընդհանուր հույժ կարևոր ենթակառուցվածքների պաշտպանության աշխատանքը

Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն կուժեղացնեն ընդհանուր կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանության համատեղ աշխատանքը: Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, հունիսի 29-ին այդ մասին   հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը`  ժամանելով Բրյուսել՝ ԵՄ գագաթնաժողովին։

«Մենք միասին աշխատում ենք տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանության: Այսօր  հրապարակվել է զեկույց այն մասին, թե ինչպես կարող ենք ուժեղացնել այն, ինչ անում են ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն միասին, որպեսզի  պաշտպանեն էներգետիկ, տրանսպորտային և մյուս կարևոր ենթակառուցվածքները», - ասել է նա:

Ստոլտենբերգն ընդգծել է, որ այդ խնդրով զբաղվում է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի համատեղ աշխատանքային խումբը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում