Շվեդիայում երկու բանտարկյալ պատանդ են վերցրել բանտի պահապաններին և ուղղաթիռ պահանջել
Շվեդիայում երկու բանտարկյալ պատանդ են վերցրել բանտի պահապաններին և ուղղաթիռ պահանջել։
Դեպքը տեղի է ունեցել չորեքշաբթի, հուլիսի 21-ի ցերեկը, Ստոկհոլմից մոտ 120 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Էսկիլստունա քաղաքի բանտում: Կալանավորները ներխուժել են պահակների սենյակ, կողպվել են այնտեղ և փակել հսկողության տեսախցիկները:
Պատանդներ վերցրած բանտարկյալները պատիժ են կրում սպանության համար:
Զավթիչները `30-ամյա Իսակ Դեվիտը և 24-ամյա Հանեդ Մահամեդ Աբդուլահին, պատանդ են վերցրել երկու պահակ` ատրճանակներով զինված: Նրանք պայմանավորվել են մեկ պատանդ ազատել 20 պիցցայի դիմաց:
Կարծիքներ