Կիսում եմ գյումրեցիների խաբված լինելու մտահոգությունը․ Չախոյան

Կիսում եմ գյումրեցիների խաբված լինելու մտահոգությունը․ Չախոյան

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Գյումրիում երեկ տեղի ունեցած քվեարկության արդյունքներին։

Կիսում եմ գյումրեցիների խաբված լինելու մտահոգությունը, բայց ակնհայտ էր, որ շինծու թեկնածուների միակ նպատակը քվե կորզելն էր։

Պատահական չէ, որ ընտրության արդյունքները ամփոփելուց ժամեր անց ընդդիմության շինծու թեկնածուները հայտարարեցին իրենց քվեները այլ թեկնածուին տալու մասին։

 Ժողովրդին խաբելու ու նրա քվեն գողանալու ընդդիմության պահվածքը նորություն չէ։ Այլ հարց է, որ դեռ շատերը չեն ճանաչում գառան դիմակի տակ թաքնված գայլերին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում