Վարդան Ղուկասյանը Մարտուն Գրիգորյանին առաջարկում է դառնալ իր աշխատողը

Քիչ առաջ լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ 3 ընդդիմադիր թեկնածուներով միացել են իրար և հիմա սպասում են Մարտուն Գրիգորյանին։
«Ինչ վերաբերում է Մարտուն Գրիգորյանին՝ հուսով եմ, որ ինչ ասել է՝ կանի, ինչ էլ պակաս է եղել, կարող ենք բանակցել, նստել խոսել»,- հայտարարեց Վարդան Ղուկասյանը։
Սրանով փաստացի Վարդան Ղուկասյանը ակնարկեց, որ պատրաստ է Մարտուն Գրիգորյանին պաշտոն կամ պաշտոններ տալ քաղաքապետարանում։ Այլ հարց է, կհամաձայնի Մարտուն Գրիգորյանը մոռանալ վաղեմի թշնամանքը Վարդան Ղուկասյանի հետ ու դառնալ նրա աշխատողը։
Կարծիքներ