Մահացել է Կ․ Պոլսի հայոց պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետը

Մահացել է Կ․ Պոլսի հայոց պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետը

Նոյեմբերի 14-ին կյանքից անժամանակ հեռացել է Կ. Պոլսի հայոց պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ, ավագ քահանա Թաթուլ Անուշյանը։

Ավագ քահանա Անուշյանը մահացել է Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցում։ Նա բուժում էր ստանում ստամոքսի հետ կապված խնդիրների պատճառով։

Թաթուլ Անուշյանը ծնվել է 1966 թվականին Ստամբուլում։ Կրոնական ժողովի ատենապետ ընտրվել է 2019 թվականին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում