Բարսելոնան ընկերական խաղում խոշոր հաշվով հաղթեց Ռեալին

Հուլիսի 30-ի գիշերը կայացել է «Բարսելոնա» – «Ռեալ» ընկերական հանդիպումը։ Էլ Կլասիկոն տեղի ունեցավ Արլինգթոնի մարզադաշտում (Տեխաս, ԱՄՆ) և ավարտվեց կատալոնացիների հաղթանակով` 3-0 հաշվով։ Գրում է Armsport.am-ը։
Չավիի թիմի կազմում գոլի հեղինակ դարձան Ուսման Դեմբելեն, Ֆերմին Լոպես Մարտինը և Ֆերան Տորեսը։
Հանդիպման 20-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը չիրացրեց 11 մետրանոցը։
Հաջորդ խաղում «Բարսելոնան» կխաղա «Միլանի» հետ (օգոստոսի 2), «Ռեալը» կհանդիպի «Յուվենտուսին» (օգոստոսի 3):
Կարծիքներ