«Մենք դա պարտավոր ենք հայ ժողովրդին»․ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր

«Մենք դա պարտավոր ենք հայ ժողովրդին»․ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր

Արման Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ոչինչ չի կարող արդարացնել Ադրբեջանի հանցավոր ագրեսիան Հայաստանի դեմ. Եթե ​​մենք հիմա գործենք, կարող ենք դադարեցնել այս պատերազմը։ Եվրախորհրդարանում ունեցած ելույթում այս մասին հայտարարել է ԵԽ պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին։

«Տիկին նախագահող, հարգելի գործընկերներ,

Այս գիշեր՝ կեսգիշերն անց, Ադրբեջանը Հայաստանի դեմ ռազմական լայնածավալ հարձակման է անցել։ Հզոր պայթյուններ են եղել, թիրախավորել են մի քանի քաղաքներ և հայկական տարածքում գտնվող գյուղեր, այսինքն՝ ոչ միայն ռազմական նշանակության վայրեր, այլև քաղաքացիական բնակավայրեր, օբյեկտներ։ Այս փուլում զոհերի նվազագույն թիվը հասնում է 49-ի, իսկ քաղաքացիական վիրավոր անձանց թիվը՝ 3-ի։ Ոչի՛նչ, ոչի՛նչ չի կարող արդարացնել այս ագրեսիան։ Երկու տարի առաջ, խախտելով միջազգային իրավունքի բոլոր օրենքները, Ադրբեջանը ՝ Թուրքիայի աջակցությամբ, հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա։ Այս անգամ Ադրբեջանը հարձակվում է արդեն ՀՀ տարածքի վրա։ Հարգելի գործընկերներ, երբ Ռուսաստանը հարձակվեց ուկրաինացի ժողովրդի վրա, մենք առանց վարանելու շատ պարզ ձևով դատապարտեցինք դա, և պետք է նույնը անենք երեկ երեկոյան պարոն Ալիևի ռեժիմի կողմից կազմակերպված հարձակման վերաբերյալ։

Տիկին նախագահող, խնդրում ենք հարգել մեր պառլամենտի ձայնը այս արտակարգ իրավիճակում։ Մեր վճռական դիրքորոշումը կարող է կանխել այս պատերազմը, իսկ Ադրբեջանը հնարավոր է կանգ առնի իր նախագծած ծրագրում։ Վերջապես դադարենք գործ ունենալ այս հանցավոր պետության հետ՝ որպես օրինական գործընկեր և դադարեցնենք ֆինանսավորել նրա սպառնալիքները՝ նրանից գազ գնելով։ Եկեք արագ քայլեր ձեռնարկենք՝ սանկցիաներ նախապատրաստելու համար, որոնք արդյունավետ են։ Անմիջապես հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ. մենք սա պարտավոր ենք անել՝ մեր մայրցամաքը վտանգից պաշտպանելու համար։ Բայց ամենից առաջ մենք պարտավոր ենք կանգնել հայ ժողովրդի կողքին, ում հետ մենք հավասար ապրում ենք այս սգի և վշտի օրերը։ Շնորհակալ եմ շատ»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում