Հայաստանը դիմելու է ՄԻԵԴ՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու խնդրով

Հայաստանը դիմելու է ՄԻԵԴ՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու խնդրով

Հայաստանն օրվա ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարան փաստաթուղթ է ուղարկելու՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու մասին, «Արմենպրես»-ին ասել է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի մամուլի քարտուղար Հասմիկ Սամվելյանը: 

Նա նշել է, որ փաստաթղթում ներառված է լինելու Հայաստանի բնակավայրերի վրա «Ադրբեջանի հարձակման հետ կապված ամեն ինչ»:

«Փաստաթուղթը ուղարկելուց հետո մեր պաշտոնական կայքում կլինի հաղորդագրություն», - ասել է Սամվելյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում