Ռամոսը կարող է կրկին դառնալ Մեսսիի թիմակիցը

Ռամոսը կարող է կրկին դառնալ Մեսսիի թիմակիցը

«Ինտեր Մայամին» հետաքրքրված է ՊՍԺ-ի նախկին պաշտպան Սերխիո Ռամոսով, Armsport.am-ի հաղորդմամբ՝ հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ 37-ամյա պաշտպանն առաջարկ ունի «Ինտեր Մայամիից», երկու առաջարկ՝ Սաուդյան Արաբիայից։

Իսպանացին ամռանը ՊՍԺ-ի հետ պայմանագրի ավարտից հետո դարձավ ազատ գործակալ։ 2022/23 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում