Ռուսաստանում կատարել են կորոնավիրուսի ավելի քան 123 միլիոն թեստ

Ռուսաստանում կատարել են կորոնավիրուսի ավելի քան 123 միլիոն թեստ

Ռուսաստանցի բժիշկները կատարել են կորոնավիրուսի հայտնաբերման ավելի քան 123 միլիոն թեստ, ապրիլի 9-ին հայտնել Է «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությունը:

«Ռուսաստանի Դաշնությունում կատարվել Է կորոնավիրուսի ավելի քան 123 միլիոն թեստ»,- ասված Է հաղորդագրության մեջ: Անցած օրը կատարվել Է 340 հազար հետազոտություն: Գերատեսչության տվյալներով՝ կորոնավիրուսային վարակի կասկածանքի պատճառով բժշկական հսկողության տակ Է մնում շուրջ 499,4 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում