Խաղաղապահները Լաչինի միջանցքում շարունակում են ապահովել քաղաքացիների անվտանգ երթևեկությունը

Խաղաղապահները Լաչինի միջանցքում շարունակում են ապահովել քաղաքացիների անվտանգ երթևեկությունը

Ռուսաստանյան խաղաղապահ զորամիավորման զինծառայողները շարունակում են Բերձորի (Լաչին) միջանցքով իրականացնել հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և ավտոտրանսպորտի երթևեկության անվտանգության ապահովման, ինչես նաև պարենի և տարբեր ապրանքների փոխադրման աշխատանքները:  

Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«Հրադադարի ռեժիմը պահպանվում է սահմանազատման գծի ողջ երկայնքով։ Բացի այդ, ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի դիտակետերի անձնակազմը պլանային կարգով իրականացնում է մարտական պատրաստության միջոցառումներ և խախտումների կանխման, ինչպես նաև դիտորդական կետի վրա հնարավոր հարձակման վարժանքներ: Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը սարքավորված են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքին շրջանաձև հսկողություն իրականացնելու համար»,- նշված է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում