Քննարկվել են Արցախի առջև ծառացած ներկա իրողություններին և դրանց հաղթահարման եղանակներին վերաբերող հարցեր
Դեկտեմբերի 3-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ընդունել է Հայաստանի Հանրապետության «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանին և կուսակցության անդամներին։ Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԳՆ-ից։պ
Հանդիպման ընթացքում քննարկվել են արտաքին քաղաքական օրակարգում առկա ուղղություններին, արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, Արցախի առջև ծառացած ներկա իրողություններին և դրանց հաղթահարման եղանակներին վերաբերող հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային գործընթացներին վերաբերող թեմաներին։
Երկուստեք կարևորվել է տարբեր ոլորտներում Արցախ-Հայաստան կապի ընդլայնումն ու փոխգործակցության ամրապնդումը։
Կարծիքներ