Իտալացի ժողովուրդը կանգնած է արցախցու կողքին. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
«Իտալիայի հասարակության լայն շրջանակներն ինչպես արցախյան պատերազմի ընթացքում, այնպես էլ դրանից հետո իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել Արցախի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին: Այն առավել զգալի էր տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակում, երբ բազմաթիվ համայնքներ հանդես եկան արցախահայությանը սատարող հայտարարություններով, ինչը խոսում է այդ երկրի հասարակության կողմից արցախյան խնդրին քաջածանոթ լինելու եւ իրավիճակն օբյեկտիվ ու սթափ գնահատելու մասին: Պատերազմի մեկնարկից հետո Իտալիայի մոտ 50 քաղաքային համայնքների խորհուրդներ բանաձեւեր ընդունեցին, որոնցով ճանաչեցին Արցախի Հանրապետության անկախությունը եւ կոչ արեցին նույնն անել ազգային գործադիր իշխանություններին: Իտալական համայնքների նման որոշումների ընդունումն ու դրանց հրապարակումները շարունակվում են նաեւ այսօր...»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ