Ճանապարհային երթևեկության կանոնների 416 խախտում՝ մի քանի ժամում. ուժեղացված ծառայություն Երևանում
Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները հետևողականորեն շարունակում են ուժեղացված ծառայությունները։ Հերթականը նոյեմբերի 30-ին է եղել։
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Մի քանի ժամում մայրաքաղաքի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 416 խախտում։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 34, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 30 անձ։
Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 14, չամրակապված վարելու՝ 95, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 17, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 9, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու՝ 2 և 123 այլ իրավախախտումներ։
8 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 17-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 5-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 49-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։
Հայտնաբերվել է նաև մուրացկանությամբ ու թափառաշրջիկությամբ զբաղվող 10 անձ։
Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։
Կարծիքներ