Ադրբեջանը բարձրացրել է գազի սակագինը իր բնակիչների համար
Չնայած Ադրբեջանի հարուստ գազային պաշարներին, այս տարվա սկզբից երկրում բարձրացվել են բնական գազի սակագները բնակչության, արդյունաբերական ու գյուղատնտեսական սպառողների համար: Այս որոշումը հաստատվել է Ադրբեջանի Տարֆիային խորհրդի նիստի ընթացքում, որտեղ նշվել է, որ գազի ներքին սակագները միջինում ցածր են դրանց ինքնարժեքից:
Ըստ Տարֆիային խորհրդի, սակագնի բարձրացման նպատակն է կանխել տնտեսական կորուստները, ապահովել ոլորտի շահութաբերությունը և խրախուսել ներդրումները: Այդուհանդերձ, որոշ սոցիալական ուղղվածություն ունեցող սակագներ փոփոխության չեն ենթարկվել. մասնավորապես, բազմաբնակարան շենքերի կենտրոնացված ջեռուցման համար նախատեսված գազի սակագինը մնացել է անփոփոխ, ինչը նպատակ ունի խթանել էներգառեսուրսների արդյունավետ օգտագործումը:
Բնակչության համար սակագնի փոփոխությունները Բնակչության գազի սպառման ծավալներից կախված, սահմանվել են հետևյալ նոր սակագները․ 1. Մինչև 1,200 խորանարդ մետր սպառման դեպքում գազի սակագինը բարձրացվել է 0.5 գյափիկով՝ 12 գյափիկից դառնալով 12.5 գյափիկ (4.2%): 2. 1,200-2,500 խորանարդ մետր սպառման դեպքում սակագինը բարձրացվել է 2 գյափիկով՝ 20 գյափիկից դառնալով 22 գյափիկ (10%): 3. Ավելի քան 2,500 խորանարդ մետր սպառման դեպքում սակագինը բարձրացվել է 5 գյափիկով՝ 25 գյափիկից դառնալով 30 գյափիկ (20%):
Այս փոփոխությունների արդյունքում բնակչության համար միջին սակագինը բարձրացել է 8.7%-ով՝ դառնալով 1.3 գյափիկ բարձր:
Կարծիքներ