Գրենլանդիայի վարչապետը հայտարարել է Դանիայից անկախանալու ցանկության մասին

Գրենլանդիայի վարչապետը հայտարարել է Դանիայից անկախանալու ցանկության մասին

Գրենլանդիայի վարչապետը հայտարարել է Դանիայից անկախանալու ցանկության մասին՝ փոխանցում է Reuters-ը:

«Պատմությունն ու ներկայիս պայմանները ցույց են տվել, որ Դանիայի Թագավորության հետ մեր համագործակցությունը չի հանգեցրել լիակատար հավասարության ստեղծմանը։ Հիմա ժամանակն է, որ մեր երկիրը կատարի հաջորդ քայլը։ Ինչպես աշխարհի մյուս երկրները, մենք պետք է աշխատենք համագործակցության համար առկա խոչընդոտները վերացնելու ուղղությամբ, որոնք կարող ենք անվանել գաղութատիրության կապանքներ, և առաջ շարժվել: Ժամանակն է, որ մենք ինքներս քայլ կատարենք և որոշենք մեր ապագան, այդ թվում՝ այն հարցում, թե ում հետ ենք սերտորեն համագործակցելու, և ովքեր են լինելու մեր առևտրային գործընկերները»,- ասել է Մուտե Էգեդեն իր ամանորյա ուղերձում։

Նա հայտարարել է, որ անկախության մասին որոշումը պետք է կայացնի Գրենլանդիայի ժողովուրդը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում