Հանրապետության ամբողջ տարածքում կդիտվեն ակտիվ տեղումներ, ձյան ծածկը որոշ մարզերում կհասնի 30-40 սմ-ի

Հանրապետության ամբողջ տարածքում կդիտվեն ակտիվ տեղումներ, ձյան ծածկը որոշ մարզերում կհասնի 30-40 սմ-ի

Ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, ապրիլի 14-ի երեկոյան ժամերից, 15-16-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։

Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից՝ նշելով, որ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի և Վայց ձորի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան առատ տեղումներ, առանձին լեռնային մարզերում ձյան ծածկը կարող է հասնել 30-40 սմ և ավել։

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտում, որտեղ առկա է պտղատուների ծաղկում ցրտահարություններ չեն սպասվում։

Ապրիլի 17-19-ին տեղումները ժամանակավորապես կդադարեն, իսկ օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում