Ֆինլանդիան կվերսկսի Ռուսաստանի հետ սահմանի երկու անցակետի աշխատանքը

Ֆինլանդիան կվերսկսի Ռուսաստանի հետ սահմանի երկու անցակետի աշխատանքը

Ֆինլանդիան կվերսկսի Ռուսաստանի հետ սահմանի երկու անցակետի աշխատանքը։

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել են Ֆինլանդիայի կառավարությունից։

Ըստ հայտարարության՝ բացի երկուսից, սահմանային մյուս անցակետերը կմնան փակ։

Երկու անցակետի բացման վերաբերյալ որոշումը կգործի մինչև հունվարի 14-ը։ Միջազգային պաշտպանության համար դիմողների դիմումների ընդունումը նույնպես կկենտրոնացվի դրանցում։

Երկրի վարչապետ Պետերի Օրպոյի խոսքով՝ սահմանափակումները հանվել են՝ գնահատելու համար, թե արդյոք դրական տեղաշարժ է եղել։

Նրա խոսքով՝ մանրակրկիտ քննարկումից հետո, որոշում է ընդունվել վերահսկվող կերպով բացել սահմանային անցակետերը, սակայն պատրաստ են արագորեն կրկին սահմանափակումներ մտցնել։

Նոյեմբերի 30-ին Ֆինլանդիայի ՆԳՆ-ն հայտարարեց Ռուսաստանի հետ սահմանին գործող վերջին՝ «Ռայա-Ջոսեպի-Լոտտա» անցակետի փակման մասին։ Հստակեցվել է, որ բոլոր անցակետերը չեն գործի մինչև դեկտեմբերի 13-ը, իսկ միջազգային պաշտպանության համար դիմումների ընդունումը կենտրոնացված կլինի օդանավակայաններում և ծովային նավահանգիստներում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում