Չեխիայի արտգործնախարարը կոչ է արել իրենց քաղաքացիներին լքել Ուկրաինան
Չեխիայի քաղաքացիները, ովքեր գտնվում են Ուկրաինայում, պետք է լքեն այդ երկիրը։ Այս մասին կիրակի օրը լրագրողներին հայտարարել է Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին՝ ԱԳՆ-ին առընթեր ճգնաժամային իրավիճակների շտաբի նիստից հետո, որտեղ քննարկվել է Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը։
«Մենք ուսումնասիրում ենք իրավիճակը, որը ձևավորվել է այս տարածաշրջանում՝ Ռուսաստանի գործողությունների պատճառով»,- ասել է նա։ «Մենք մշտական կապի մեջ ենք Եվրամիությունում և ՆԱՏՕ-ի մեր գործընկերների հետ։ Ուզում եմ կոչ անել մեր քաղաքացիներին այս պահին չուղևորվել Ուկրաինա»,- հավելել է Լիպավիսկին։
Կարծիքներ