Ինդոնեզիայի ափերին 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայի ափերին 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայի Սումատրա ափերի մոտ այսօր 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը: 

Նշվում է՝ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 12:56-ին: Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բենկուլու նահանգից 158 կիլոմետր հարավ-արևմուտք: Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա:

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում