Բլինկենը նոյեմբերի 15-20-ը կայցելի Քենիա, Նիգերիա և Սենեգալ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նոյեմբերի 15-20-ը կայցելի Քենիա, Նիգերիա և Սենեգալ։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությանը։
Թեմաները, որոնք քարտուղարը նախատեսում է քննարկել, ներառում են «համաճարակի դադարեցումը և ավելի ընդգրկուն գլոբալ տնտեսության վերակառուցումը, կլիմայի ճգնաժամի դեմ պայքարը, ժողովրդավարությունների աշխուժացումը և խաղաղության և անվտանգության խթանումը»:
Կարծիքներ