Կիպրոսում Ալեն Սիմոնյանի դեմ ակցիան կազմակերպել են ՀՅԴ֊ականները
Այսօր համացանցում հայտնվել էր տեսանյութ, որտեղ Կիպրոսում վայրէջք կատարելուց հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին օդանավակայանում «հեռացիր» վանկարկումով դիմավորում են ընդամենը մի քանի մեր հայրենակից:
Մեր աղբյուրները հայտնում են, որ Կիպրոսում Ալեն Սիմոնյանի դեմ ակցիան կազմակերպել են ՀՅԴ-ականները: Դրանով է նաև պայմանավորված այն փաստը, որ Սիմոնյանի դեմ ընդամենը մի քանի հոգով կազմակերպված ակցիայի տեսագրությունը հրապարակվել էր հենց ՀՅԴ-ականներին պատկանող Yerkir.am կայքում:
Թերևս, եթե ՀՅԴ-ականները հույս ունեն նման էժանագին շոուներով ինչ-որ արդյունքի հասնել, ապա ապարդյուն, հայ ժողովուրդը վաղուց կատարել է իր լեգիտիմ ընտրությունը` ընտրելով ներկայիս իշխանությանը:
Կարծիքներ