Իրանում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ Իրանի հարավում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
Ցնցման ջախը 10 կիլոմետր խորության վրա է։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բանդար Աբբաս քաղաքից 59 կիլոմետր հյուսիս-արևմուտք (352 հազար բնակչություն):
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։
Ավելի ուշ սեյսմոլոգները հայտնել են, որ գրանցվել է ևս մեկ երկրաշարժ, այս անգամ 6,3 մագնիտուդով:
Կարծիքներ