Եվրոպան մոբիլիզացվում է

Եվրոպան մոբիլիզացվում է

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Լոնդոնի գագաթնաժողովում կհյուրընկալի Վլադիմիր Զելենսկուն և եվրոպացի առաջնորդներին:

Bloomberg-ի փոխանցմամբ՝ հանդիպումը կկայանա կիրակի օրը՝ մարտի 2-ին։ Այնտեղ կքննարկվի անվտանգության երաշխիքները, որոնք եվրոպական երկրները կարող են առաջարկել Կիևին, եթե հրադադարի համաձայնություն ձեռք բերվի։

Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դաշնակիցներին կտեղեկացնեն Դոնալդ Թրամփի հետ իրենց բանակցությունների արդյունքների մասին։ Մեծ Բրիտանիայի վարչապետը Լոնդոն է հրավիրել Գերմանիայի, Դանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Թուրքիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Չեխիայի և Ռումինիայի ղեկավարներին։

Սպասվում է, որ հանդիպմանը կմասնակցեն նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և Եվրահանձնաժողովի և Խորհրդի ղեկավարներ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Անտոնիո Կոստան:

Փետրվարի 27-ին, Թրամփի հետ հանդիպումից հետո, Սթարմերը կրկին հայտարարեց, որ Լոնդոնը պատրաստ է իր զորքերը ուղարկել Ուկրաինա որպես խաղաղապահներ, ինչպես նաև աջակցելու խաղաղության համաձայնագրին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում