Ավարտվեց Հռոմի պապի պատմական այցը Իրաք

Ավարտվեց Հռոմի պապի պատմական այցը Իրաք

Երկուշաբթի ավարտվեց Հռոմի Ֆրանցիսկոս պապի առաջին այցը Իրաք՝ հայտնում է interfax-ը:

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդին Բաղդադի միջազգային օդանավակայանում ճանապարհել են երկրի նախագահն ու նրա տիկինը:

Հովվապետն Իրաք է այցելել՝ անտեսելով այդ երկրում COVID-19 վարակի նոր բռնկումն ու անվտանգության հետ կապված մտահոգությունները:

Չորս օրվա ընթացքում մայրաքաղաք Բաղդադից բացի Հռոմի սրբազան քահանայապետը եղել է Մոսուլ, Էրբիլ և Նաջաֆ քաղաքներում՝ անցնելով ավելի քան 1,4 հազար կմ, հանդիպել Իրաքի շիաների հոգևոր առաջնորդ, մեծ այաթոլլա Ալի ալ-Սիսթանիի հետ:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը 2019-ին էր ծրագրել Իրաք այցելել, բայց համաճարակի պատճառով այն հետաձգվեց:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարևորել է Հռոմի պապի դերը միջկրոնական փոխըմբռնման գործում և նրա այցը Իրաք համարել պատմական:

Ի դեպ, Ֆրանցիսկոսը Հռոմեական կաթոլիկ եկեղեցու առաջին ղեկավարն է, որ այցելել է Մերձավոր Արևելքի այդ երկիր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում