Կորոնավիրուսը և պատերազմը խոչընդոտել են հայրենադարձության գործընթացին. Սինանյան

Կորոնավիրուսը և պատերազմը խոչընդոտել են հայրենադարձության գործընթացին. Սինանյան

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կառավարության նիստից հետո անդրադարձավ հայրենադարձության խնդրին: «Իհարկե, 2018 թվականից հետո մեծ թվով մեր հայրենակիցներ գնել են անշարժ գույք Հայաստանում, ինչ-որ քանակ նաև հայրենադարձվել է: Իհարկե, և քովիդը, և պատերազմը խոչընդոտել են, որ այդ գործընթացը լինի շարունակական»,- ասաց Զարեհ Սինանյանը:

Անդրադառնալով Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի հայտարարությանը, որ մեծ թվով աշխատատեղեր են ստեղծվում Հայաստանում և պետք է սփյուռքից ներգրավել մեր հայրենակիցներին՝ Սինանյանը նշեց. «Աշխատատեղեր ապահովելը դա արդեն զուտ կոչ չէ, եթե աշխատատեղերի մեծ աճ է գրանցվում, դա արդեն գործընթաց է և գոնե մի բովանդակային մասը հայրենադարձության հետ կապված առկա է»,- նշեց նա:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում